‘Հարգանքի տուրք Տիտո Վիլանովային. «Բարսելոնայի» հիմնական մարզումային դաշտը կանվանակոչվի սիրված մարզչի անունով’

922

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահների խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել թիմի մարզումային գլխավոր դաշտը լուսահոգի Տիտո Վիլանովայի անունով կոչելու առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Այսպիսով, մարզադաշտն այսուհետ կանվանվի «Campo de Entrenamiento Tito Vilanova»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Վիլանովայի անունով կանվանակոչվի «Բարսելոնա Բ»-ի նոր մարզադաշտը:

Նախորդ հոդվածը‘ Ռոնալդուն ընդդեմ Սուարեսի. գոլերի շքահանդես (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել’