‘«Հարգելի բաժանորդ, դուք գրանցված եք որպես զանգվածային անկարգությունների մասնակից»’

1786

МТС և «Киевстар» բջջային օպերատորները հերքել են Կիևում ցուցարարներին смс-հաղորդագրություններ ուղարկելու մասին տեղեկատվությունը: Ընկերությունները վստահեցրել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ դրա մասին, հաղորդել է «Комсомольская Правда в Украине»-ն:

«Киевстар»-ը նաև իր կայքում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, թե սա առաջին անգամ չէ, երբ չարագործներն ապօրինի սարքավորումներ են գործածում  հաղորդագրություններ ուղարկելու համար: «Գործող օրենսդրության համաձայն՝ մենք խստորեն պահպանում ենք բաժանորդների, նրանց հեռախոսահամարների ու գտնվելու վայրի մասին տեղեկատվության գաղտնիությունը»,- ընդգծված է հայտարարության մեջ:

«Украинская правдa»-ի տվյալներով՝ հունվարի 21-ի գիշերը Կիևի Գրուշևսկի փողոցում գտնվող ցուցարարներից շատերը հետևյալ բովանդակությամբ смс-հաղորդագրություն են ստացել. «Հարգելի բաժանորդ, դուք գրանցված եք որպես զանգվածային անկարգությունների մասնակից»: Հաղորդագրություններն ուղարկվել են МТС-ի և «Киевстар»-ի տեղեկատու ծառայությունների համարներից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչև շաբաթվա վերջ կտեղափոխվի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս.թ. հունվարի 22-ին Կենտրոն վարչական շրջանում’