‘Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ’

1693

Ամերիկյան կինոդերասան Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել իր ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ: Հաղորդվում է, որ թեթև շարժիչով ինքնաթիռը, որը վարում էր դերասանը, վայրէջք է կատարել Լոս-Անջելեսում՝ գոլֆի խաղահրապարակում:

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օդ բարձրանալուց քիչ անց Ֆորդը կապվել է մոտակա օդանավակայանի հետ և հայտնել, որ ինքնաթիռի շարժիչի հետ կապված՝ ինչ-որ խնդիր կա:

Լոս-Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ օդաչուն ողջ է, ընդ որում՝ անունը չի հրապարակվել:

Դերասանի որդին՝ Բեն Ֆորդը, Twitter-ում գրել է. «Հիվանդանոցում եմ: Հորս հետ ամեն ինչ կարգին է: Նա մի լավ վնասվել է, բայց ամեն ինչ կարգին է: Նա … չափազանց ուժեղ մարդ է»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կանադայի երեք նախարարներ անհայտ փոշի պարունակող ծրարներ են ստացվել’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևը խոստովանել է, որ մտադիր չի եղել արտահերթ ընտրություններ անցկացնել’