‘«Հարի Փոթեր»-ում փոխակերպուկի դերակատար Դեյվ Լեջենոյին մեռած են գտել’

1061

Բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոյին, որ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում կատարել է փոխակերպուկ Ֆենրիր Գրեյբեկի դերը, մահացած են գտել ԱՄՆ-ի Մահվան հովտում:

50-ամյա դերասանի մարմինը Զաբրիսկի-փոյնթի շրջանի մեկուսի մի վայրում հայտնաբերել են զբոսաշրջիկները, և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել ուղղաթիռ:

Ոստիկանությունից հայտնել են, որ մարմնի վրա բռնի մահվան հետքեր չկան: Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ մահվան պատճառը գերտաքացումն է եղել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնական կենդանաբանական այգու վագրերն ու առյուծները դարձել են «մոդելիերներ»’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարի. Բրազիլիան 75% -ով հոգեբանորեն պատրաստ է Նիդեռլանդների հետ խաղին’