‘Հարի Քեյն. Երբեք չեմ բացառել, որ կարող եմ տեղափոխվել Լա Լիգա ‘

2126

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը չի բացառում, որ մի օր կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում:

— Տեղափոխություն Լա Լիգա կամ այլ առաջնությու՞ն: Երբեք չեմ բացառել, բայց դա այն չէ, ինչ հիմա ուզում եմ: «Տոտենհեմ»-ում շատ երջանիկ եմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմ»-ի կազմում անցկացրել է 9 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ինիեստան՝ Կատալոնիայի անկախության մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’