‘Հարկադրաբար հոգեբուժարան տարված Ամալյա Նազարեթյանը ազատության մեջ է’

1591

Շուրջ մեկ ամիս առաջ հարկադրաբար հոգեբուժարան տեղափոխված 70-ամյա Ամալյա Նազարեթյանը ազատ է արձակվել հոգեբուժարանից: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց նրա հարեւաններից մեկը:

Հիշեցնենք, որ Նազարեթյանին հոգեբուժարան են տեղափոխել նրա բնակարանի հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատալիցների բողոքների հիման վրա: Հայտնի է նաեւ, որ Նազարեթյանը բարդ հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւի հարկը զբաղեցնող «Իդեալ»խանութի տնօրինության հետ: Նրա հարազատները եւ հարեւանները պնդում են, որ հոգեկան խնդիրներ կնոջ մոտ երբեւէ չեն նկատել: 

iLur.am-ը փորձում է կապ հաստատել Ավանի հոգեբուժարանի հետ, որտեղ գտնվում էր Ամալյա Նազարեթյանը՝ այլ մանրամասներ ճշտելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը կրկնեց իր նախորդների տխուր ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘«Գողականի» բանտային շքեղ կյանքը Ռուսաստանում՝ ծառայողական քննության առարկա (տեսանյութ)’