‘Հարկայինի աշխատողը 1 մլն դրամ կաշառք է ստացել. Քրգործ ՀՔԾ-ում’

1710

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՔԾ-ից:

Համձայն պաշտոնական հաղորդագրության, ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք:  Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Նախապատերազմական» վիճակ քաղաքական դաշտում’