‘Հարկային տեսչության ծառայողները պաշտոնեական կեղծիք են կատարել’

1310

ՀՔԾ-ն հաղորդում է, որ անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

«Մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում և կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է: Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Նալբանդյան. Մեզ չի կարող դուր գալ, որ Բաքուն զենք է գնում մեր դաշնակցից’
Հաջորդ հոդվածը‘Վթարային և պլանային ջրանջատումներ’