‘Հարկերի, տուրքերի եւ ակցիզների հաշվին՝ ավելացրել են բյուջեի եկամուտները ‘

831

Քիչ առաջ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն, որտեղ նշում է, որ 2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նշվում է, որ նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: «Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6%‑ով կամ 1.7 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6%‑ով կամ 1.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Սերբիայի արտգործնախարարի ասուլիսը ՀՀ ԱԳՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսն ու Ղազախստանը չեն շտապում համերաշխություն հայտնել Կրեմլին Ուկրաինայի հարցում — DW’