Հարձակումը՝ հունվարի վերջի՞ն

358

Նախորդ օրը Associated Press գործակալությունը, հղում անելով Բայդենի աշխատակազմի աղբյուրին, որն ամերիկյան հետախուզության տվյալներին է տիրապետում, տեղեկացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է տեղի ունենալ արդեն 2022 թ․ սկզբին։

Գործակալության տվյալներով՝ դրան կմասնակեն մինչև 175 հազար զինծառայողներ, ընդ որում՝ նրանց գրեթե կեսը կտեղակայվի սահմանի երկայնքով տարբեր դիրքերում։

Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ նախատեսվում է 100 գումարտակային մարտավարական խմբերի տեղաշարժ՝ զրահատեխնիկայով, հրետանիով և սարքավորումներով։

Իր հերթին՝ Washington Post թերթը հրապարակել է հետախուզական գաղտնազերծված քարտեզ, որի վրա նշվում է Ուկրաինայի սահմանից ոչ հեռու ռուսաստանյան զորքերի, ներառյալ «նոր ստացված» տանկային և հրետանային ստորաբաժանումների տեղաշարժը։

Այդ քարտեզի համաձայն՝ ուկրաինական սահմանների մոտ կուտակվել է առնվազն 70 հազար զինվորական, այսինքն՝ շատ ավելի փոքր թվով, քան հայտնում է ուկրաիանական պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ, հղում անելով հետախուզության տվյալներին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, թե Մոսկվան, հնարավոր է, ծրագրում է ռազմական հարձակում սկսել հունվարի վերջին։ Նախարարը պնդել է, որ ուկրաինացի զինվորականները իրադրությունը սադրելու ուղղությամբ ոչինչ չեն անի, սակայն պատրաստ են դիմակայելու հնարավոր ագրեսիան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը և Բայդենը կհանդիպեն հուլիսից հետո առաջին անգամ
Հաջորդ հոդվածըՌուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ պնդումները