‘Հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 37 իսլամիստ գրոհային ‘

746

Ֆիլիպիններում երկու օր շարունակվող հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 37 իսլամական գրոհային: Հարձակումների «թիրախը» կառավարության եւ մուսուլմանների միջեւ ընթացող համագործակցությունն է:

Երկրի նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդը հայտարարել է, որ  գյուղերը պաշտպանելու նպատակով զինված ուժերը միջամտել են միայն  այն բանից հետո, երբ իսլամիստական «Բանգսամորո» շարժումը  հարձակում է գործել Ֆիլիպինների հյուսիսային նահանգներից մեկի վրա:

Տեղական Զինված ուժերի մամլո խոսնակ, գնդապետ Դիքսոն Հերմոսոնն այս կապակցությամբ նշել է, որ սպանված ապստամբներից 12-ը հայտնաբերվել են գյուղական համայնքի ղեկավարների օգնությամբ, մինչդեռ մյուսները  թաղված են եղել, և նրանց հնարավոր է եղել հայտնաբերել միայն զինվորների օգնությամբ:

Մզկիթի տարածքում տեղադրված ռումբի պայթյունից այս անգամ զոհվել է մեկ եւ վիրավորվել չորս զինվոր: Հայտնում է Yahoo! News-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն կարող է Ուկրաինային զրկել ձայնի իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘ Իրավապաշտպանները հանդես են եկել ի պաշտպանություն «Дождь» հեռուստատեսության’