‘Հարձակում բենզալցակայանի վրա. Աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց’

1320

Դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 և 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:

Աշխատակիցները մերժել են, ինչից հետո անծանոթը մոտ եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:

Աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն նկատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ձայնագրությունն արել են հատուկ ծառայությունները’
Հաջորդ հոդվածը‘Վրացիները հավատում են Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի հրաշագործ էությանը’