Հարձակում դպրոցի վրա․ զոհվել են 19 երեխա և ուսուցչուհին

501

Ամերիկյան Թեքսաս նահանգի Յուվալդ քաղաքում տարրական դպրոցում հնչած կրակոցներից զոհվել է առնվազն 19 երեխա և ուսուցչուհին։ Եվս 13 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վիրավորումներով։ 66-ամյա մի կնոջ  և 10 տարեկան մի աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Հարձակվողը՝ տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասը, սպանվել է։ Տեղական մամուլի հաղորդումների համաձայն՝ նա այդ նույն դպրոցի բարձրդասարանցի էր։

Որոշ տեղեկություններով՝ դպրոցի վրա հաձակումից առաջ նա գնդակահարել է նաև իր տատիկին։

Հրաձգությունը դպրոցում տեղի է ունեցել ամառային արձակուրդից երկու օր առաջ, դրա համար էլ երեքշաբթի օրը յուրահատուկ է եղել․ երեխաներին խնդրել էին դպրոց գալ տոնական հագուստով, այլ ոչ թե համազգեստով, տեղի էր ունենալու աշակերտների մրցանակաբաշխության արարողություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎիլնյուսը Կիևին կփոխանցի սպառազինության խմբաքանակ
Հաջորդ հոդվածըԹուրքական բանակը ավարտել է նոր գործողության նախապատրաստումը