Հարձակում իրավապաշտպան Իգոր Կալյապինի վրա

367

 Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ, «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի հիմնադիր Իգոր Կալյապինի վրա հարձակում է կատարվել, նա հիվանդանոցում է։ Հարձակվողը փորձել է  ապակու կտորով կտրել նրա կոկորդը։

Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Նիժնի Նովգորոդի մարզի Կալյապինի գյուղական տանը, որտեղ նշում էին իրենց գործընկերներից մեկի ծնունդը։ Հարձակվողը եղել է հյուրերի թվում, նրան ներկայացրել են որպես ոստիկանության աշխատակից։ 

Կալյապինը հայտնի իրավապաշտպան է, նրա «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեն ակտիվորեն զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ Չեչնիայում։ Այս տարվա հունվարին, Յանգուլբաևների ընտանիքի հետապնդումների հետ կապված իրավիճակի ֆոնին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում գրել էր, որ Կալյապինին համարում է «ահաբեկիչ», և կոչ էր արել ձերբակալել նրան։

Այն ժամանակ Կալյապինը հայտարարել էր, որ սպառնալիք է տեսնում իր անվտանգության նկատմամբ, սակայն իրավապահ մարմիններին չի դիմի, քանի որ դա անհեռանկար բան է համարում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի ոստիկանապետը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՍտեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում