Հարձակում Սալման Ռուշդիի վրա․ Արհեստական շնչառության սարքն անջատվել է, նա սկսել է խոսել

348

«Սատանայական ոտանավորների» հեղինակ Սալման Ռուշդիին, որը հարձակման զոհ է դարձել ԱՄՆ-ում,  անջատել են արհեստական շնչառության սարքից, և նա կարողացել է մի քանի բառ փոխանակել ընտանիքի անդամների հետ։

Ինչպես հաղորդել են միջազգային լրատվամիջոցները, Ռուշդին պատրաստվում էր դասախոսություն կարդալ Նյու Յորք նահանգի արևմուտքում գտնվող Չոտոկուա բնակավայրում, հասարակական կազմակերպություններից մեկի հրավերով, և նրան արդեն ներկայացրել էին հանրությանը, երբ բեմ է ներխուժել մի մարդ ու հարձակվել գրողի վրա։

Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողը դիմակ է է կրել և Ռուշդիին դանակի մի քանի հարված է հասցրել։ Հարձակում գործած անձը Նյու Ջերսիի 24-ամյա բնակիչ է, հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Սակայն Ռուշդիի նկատմամբ դեռ գործում է Իրանի այաթոլլա Խոմեյնիի արձակած ֆեթվան՝ մահվան դատավճիռը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը Կիմ Չեն Ինին շնորհավորել է Կորեայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԱնչելոտին նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին