Հարյուր տարին հատած բնակիչների թիվը Ճապոնիայում 90 հազարից ավելի է

431

Հարյուր տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ անցել է 90 հազարից, ուրբաթ օրը տեղեկացրել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ սեպտեմբերի 19-ի առաջիկա «Տարեցների հարգանքի օրվա» առիթով։

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ երկրում ապրում է 100 տարուց բարձր 90 526 քաղաքացի։ Երկարակյացների թիվն աճում է արդեն 50 տարուց ավելի՝ ամեն տարի նոր ռեկորդ սահմանելով։ Այս տարի 100-ից բարձր քաղաքացիների թիվն աճել է 4 հազարով։

Երկարակյացների 88 %-ը կանայք են, և ընդամենը 11,4 %-ը՝ տղամարդիկ։

Նախարարությունը նշում է, որ այս տարի իրենց 100-ամյա հոբելյանը նշում է 45 141 մարդ։ Այդ կապակցությամբ նրանց շնորհավորական նամակներ և հուշանվերներ կուղարկվեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրախորհրդարանի նախագահը Գերմանիային հորդորում է «առաջնորդություն դրսևորել»
Հաջորդ հոդվածըՌուսաստանի դեսպանը ԱՄՆ-ը համեմատել է «վատ տեսնող կովբոյի» հետ