‘Հարյուր տարվա ընթացքում Արևմուտքի բնակիչների IQ-ն 14 կետով նվազել է կանանց մեղքով’

1004

Հոգեբանները հայտարարել են, որ վերջին հարյուր տարիների ընթացքում արևմտյան քաղաքակրթությունը նահանջ է ապրել. պարզվում է, որ մեկ դարի ընթացքում աշխարհի արևմտյան մասում IQ-ն նվազել է 14,1 կետով: Եւ դա բացատրվում է նրանով, որ ավելի խելացի կանայք չեն ցանկանում բազմանալ, հաղորդում է NEWSru Israel-ը:  Բրյուսելի ազատ համալսարանի, Ամստերդամի համալսարանի և Իռլանդիայի ազգային համալսարանի գիտնականների համատեղ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ավելի բարձր մտավոր ունակություններ ունեցող կանայք ավելի քիչ են հակված սերունդ թողնել, քան թույլ սեռի՝ավելի քիչ ինտելեկտուալ կարողություններով ներկայացուցիչները: Արդյունքում՝ վերջիններիս սերունդներն սկսել են գերակշռել բարձր IQ ունեցողների սերունդների նկատմամբ:

Հետազոտության արդյունքները զարմացրել են գիտնականներին, քանի որ մինչ այդ ենթադրվում էր, թե տեղեկատվության ներկա հոսքը, որ ամեն օր թափվում է ժամանակակից մարդու գլխին, պետք է ստիպի, որ դրանք արագորեն ընկալվեն:

Ի դեպ, գիտնականներն ավելի վաղ էլ էին կանխատեսել էվոլյուցիայի ավարտը: Բրիտանացի նեյրոկենսաբանները հայտնաբերել էին, որ մարդու ուղեղն այլևս աճելու և էներգիա ստանալու տեղ չունի, և կատարելագործվելու ներքին պաշարներն այլևս սպառված են:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու սպանության մեջ կասկածվողը կամավոր ներկայացել է’
Հաջորդ հոդվածը‘Կաթվածահար հիվանդների վիճակը բնային բջիջների կիրառմամբ թերապիայից հետո լավացել է’