‘«Հարություն» առած Աքրամ Այսլին ադրբեջանական ԶԼՄ-ներին դատի կտա’

925

Ադրբեջանցի անվանի գրող, «Քարե երազներ» աղմուկ հանած վեպ-ռեքվիեմի հեղինակ Աքրամ Այսլին մտադիր է ադրբեջանական ԶԼՄ-ներին բեռնել դատական հայցերով:

Նշենք, որ անցյալ գիշեր ադրբեջանական ԶԼՄ-ներում լի էին գրողի մահվան մասին չափազանցված լուրերով: Իսկ նախկինում «Դրուժբա նարոդով» ամսագրի կողմից հրապարակված «Քարե երազներ» վեպը, որը նկարագրում է Բաքվում հայերի կոտորածները, առաջացրել էր ալիևյան իլշխանության բացասական ռեակցիան: Գրողը ենթարկվեց բազմաթիվ հետապնդումների, զրկվեց երկրի բարձրագույն կոչումը հանդիսացող «Իստիգլալ» շքանշանից, ինչպես նաև նախագահական կենսաթշակից:

«Դիմելով դատարանին ես մտադիր եմ պատժել բոլոր նրանց, ովքեր նման ապատեղակատվություն են տարածում: Ես չեմ մահացել, ես ողջ եմ»,-հայտարարել է 77-ամյա գրողը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողների զնգրին: Նշենք, որ առաջիկաում Այլիսլին մտադիր է հրապարակել իր մտորումներով հերթական հոգեբանական վեպը, որը ներկայումս մոտ է ավարտին: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը պատվոգրեր ու մեդալներ է բաժանում բանակում չծառայածներին’