‘Հարություն Խաչատրյանը գլխավորել է 360 աստիճան փառատոնի ժյուրին’

1284

Ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գլխավորել է 360 աստիճան արդի գիտական ֆիլմերի III փառատոնի ժյուրին: Հայտնում է Արմինֆոն: Փառատոնը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը: Հիմնական մրցութային ծրագրում ներառված է 12 ֆիլմ:

Հարություն Խաչատրյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է և Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:

 

Նախորդ հոդվածը‘Visa-ն հայկական բանկերի հետ քննարկում է ոչ կոնտակտ վճարների ներդրման հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Եթե էծերի պես քամակներս բացենք խալխի առաջ…’