‘Հարություն Ուռուտյան. Անկախության հռչակագրի ընդունման օրը թնդում էր ողջ Հայաստանը’

1783

Անկախության հռչակագիրը ընդունվեց այն ժամանակաշրջանում, երբ կամավորական ջոկատները նոր էին ստեղծվել, կռիվ էր ընթանում մեր հայրենիքի եւ Արցախի ազատագրման համար: Անցել է 24 տարի եւ այժմ կրկին կռիվ տալով մենք փորձում ենք հայրենիքը ազատագրել ներքին թշնամուց:

Մեծ ուրախությամբ եմ հիշում հռչակագրի ընդունման օրը: Երբ Արամ Մանուկյանը ընթերցեց փաստաթուղթը, թնդում էր ողջ Հայաստանը, բոլորը լի էին պայքարի ոգով:

Շնորհավորում եմ եւ վստահեցնում, որ մեր գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կխաղթենք ներսի թշնամուն եւ շունչ կտանք մեր երիտասարդ պետությանը: Այսօր բոլորիս հաղթանակի տոնն է:

Հարություն Ուռուտյան

Նախորդ հոդվածը‘Իսպանական Լա լիգան նույնպես միանում է եվրոպական մյուս առաջատար առաջնություններին’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» մի կերպ փրկվեց պարտությունից(տեսանյութ)’