Հարութ Ուլոյան. Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ

1011

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

1998 թ., ԱԺ լսումներ, Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է. «Աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հարցում դաշնակիցներ մենք չունենք»: Օսկանյանը նաև պնդում է, որ Հայաստանի և Ղարաբաղի «տեսակետները նույնական են, չկա որևէ տարակարծություն»: Ավելին, լսումներին մասնակցող ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը հաստատում է Օսկանյանի պնդումը («Ազգ» օրաթերթ, 1998):

***

Դրանից ուղիղ մի տարի առաջ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածի բուն ասելիքը մի միտք էր, այն է` «Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»: Հենց այդ միտքն էլ հանդիսանում էր հոդվածի հիմքը, բուն ասելիքն ու եզրկացությունը:

Ու հակառակը, Տեր-Պետրոսյանի բոլոր ընդդիմախոսները` թե´ բուն ընդդիմությունը, թե´ «իշխանության հայտնի մարմինները», Տեր-Պետրոսյանին հակադարձում էին հենց այդ մտքի կոնտեքստում: Թեկուզ հենց 1998 թվականի հունվարին տեղի ունեցած անվտանգության նիստում «իշխանության հայտնի մարմինների» առաջ քաշած թեզերը միտված են չեզոքացնելու Տեր-Պետրոսյանի հենց այդ պնդումը: (Իսկ թե իրենց վերահսկողության տակ եղած մամուլի միջոցներով ինչպիսի ստեր, վերագրումներ ու մանիպուլյացիաներ էին քարոզում, դա առանձին վերլուծության թեմա է:)

Ինչևէ: Վերը հիշատակած Օսկանյանի հայտարարությունն, ըստ էության, հերթական ապացույցն է այն բանի, որ 1997-98 թվականներին Հայաստանում իրականացվել է պալատական հեղաշրջում, իսկ դրա իրագործման անփառունակ ճանապարհին Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ:

Նախորդ հոդվածըԿԺԴՀ ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Արսենալի» խաղացողին