Հարութ Ուլոյան. Եկեղեցու ներքին գործերին խառնվելու հեգնական դրսևորում

1137

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«1․ Ըստ էության, Հիսուսի արձանի տեղադրման վերաբերյալ Եկեղեցու բացասական եզրակացությունից հետո Կառավարության դրական գնահատականը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Եկեղեցու ներքին գործերին խառնվելու հեգնական դրսևորում, ինչը նաև Սահմանադրությամբ և պետություն-եկեղեցի օրենքով առաքելական եկեղեցուն վերապահված իրավունքի ոտնահարում է:

Եթե կառուցվող «օբյեկտը» համարվելու է Հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբատեղի, ապա այդ «օբյեկտի» վերաբերյալ բոլոր որոշումները պետք է վերապահված լինեն Եկեղեցուն:

2․ Ըստ էության, առաքելական եկեղեցու ավանդույթները ստորադասվում են ոմանց «ազգանվեր» ամբիցիաներին, PR-վելու հիվանդագին մոլուցքին, քաղաքական ֆլիրտներին ու… տարեկան 3-5-10 մլն զբոսաշրջիկների այցելության «հեռանկարին»:

3. Գոնե մի անգամ Հատիս լեռը տեսնողի համար ուղղակի զավեշտալի է պատկերացնելը, թե ինչպիսի համայնապատկեր է առաջանալու նույն լեռան գագաթին ինչ-որ շինություն, առավել ևս՝ Հիսուսի` «աշխարհի ամենաբարձր» արձանը կառուցելուց հետո: Ի դեպ, դեպի լեռան գագաթ տանող ճանապարհն արդեն իսկ փորվել է:

Հ.Գ. Բա նախապես պնդում էին, որ արձանը Կոտայքի մարզում չի լինելու»:

Նախորդ հոդվածըԱրձագանքներ Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԴատարանն արդարացրել է Բլատերին եւ Պլատինիին