‘Հարութ Ուլոյան. ինչո՞ւ պրն Սարգսյանը չէր խոսում, երբ Սերժ Սարգսյանը իրեն «նախագահ» էր կարգում’

6148

ՀՀ քաղաքացի Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.

Հիմա էլ Արմեն Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանը «խորը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերվեին Սահմանադրությանը և մի շարք օրենքների», հավելելով` «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև: Այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու»:

Ստեղ են ասում` իյա, իրո՞ք: Բա ինչո՞ւ այս բալանսավորման անհրաժեշտության մասին պրն Սարգսյանը չէր խոսում, երբ Սերժ Սարգսյանը իրեն «նախագահ» էր կարգում: Ի՞նչ է, Սահմանադրությունը չէր կարդացե՞լ:

Մոտ 10 օր առաջ էլ խոսելով Սահամանադրությամբ սահմանված նախագահի սահմանափակ լիազորությունների մասին, նույն պրն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը կարդացել է Սահմանադրությունը և հենց սահմանափակ լիազորություններ սահմանող այս Սահմանադրությամբ էլ համաձայնել է դառնալ «նախագահ»: Ու հիմա շատ «անհասկանալի» է, թե ինչո՞ւ է այս Սահմանադրությամբ «նախագահ» դարձած Արմեն Սարգսյանը ցանկանում Սահմանադրության փոփոխմամբ իշխանության թևերը բալանսավորել:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարող է խստորեն պատժել «Բարսելոնա»-ին’
Հաջորդ հոդվածը‘Քիք-բոքսինգ. Հարութ Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու պաշտպանել տիտղոսը’