Հարութ Ուլոյան. Չկա բանավեճի հարթություն

1071

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Եթե Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմում, ապա նույնը չի կարելի ասել ծայրահեղական-մաքսիմալիստների կամ, այսպես կոչված, ոչմիթիզականների մասին։ Ընդհանրապես, ցանկացած իրավիճակում նրանք երբեք չեն սխալվում ու չեն պարտվում: Նման դիրքորոշումն ընդհանրապես պարտություն ու պատասխանատվություն չի նախատեսում: Դա «беспроигрышный» դիրքորոշում է:

Չկա մի իրավիճակ, երբ նրանք կհամարեն, որ իրենք սխալվել ու պարտվել են: Ցանկացած դեպքում կգտնեն արդարացում: Շուրջներդ նայեք: Նրանք ունենում են ազնիվ, արդարացի պահանջներ, պատկերացումներ ու ցանկություններ: Ու երբ այդ ամենը հօդս է ցնդում, քանի որ պարզվում է այդ ամենը երազ էր, նրանք նույն վայրկյանին գտնում են արդարացումը: Անխտիր բոլորը մեղավոր են, բացի իրենցից:

Ավելին, նույնիսկ այդ ամենից հետո նրանք կշարունակեն հիմնավորել ու ապացուցել իրենց ազնիվ, արդարացի ցանկությունները: Ըստ էության, այդ ամենի տակ մի զայրույթ է. ինչու են իրենց արթնացրել ու հարամ արել իրենց երազը:

Չկա բանավեճի որևէ հարթություն»:

Նախորդ հոդվածըՄահացել է Խաչիկ Ստամբոլցյանը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» վստահ հաղթանակը տոնեց (տեսանյութ)