Հարութ Ուլոյան. «…վերադառնում ես տարիներ առաջ օծվածդ սաղմոսին»

592

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

— Նախ նեղսրտում ես այն լուրից, որ ՀԱՊԿ շրջանակներում «Հայաստանը» զորք ա ուղարկել Ղազախստան;

— հետո իշխանական շարասյունը ինքնարդարացման սաղմոսով օծում ա քեզ. «ՀԱՊԿ-ն առաջին անգամ մենք ենք խոդի գցել» (Սաղմոս 69: աննախադեպ);

— քանի որ արդեն օծվել ես այդ սաղմոսով, անխուսափելիորեն սկսում ես հրապարակայնորեն հավատալ, որ «խոդի գցված» ՀԱՊԿ-ն Հայաստանի սահմանային միջադեպերի մասով այլևս ձեռքերը ծալած չի մնա;

— ու երբ կրկին Հայաստանի սահմաններին իրավիճակը լարվում ա, կրկին վերադառնում ես տարիներ առաջ օծվածդ սաղմոսին. «ՀԱՊԿ, ՀԱՊԿ… իսկականից դարձրիք Բրյուս Լի» (Սաղմոս 1+1+1: ինստիտուցիոնալ)։

Նախորդ հոդվածըՏիգրան Պասկեւիչյան. Անէացման ճանապարհին. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ «Օմիկրոնը» մոլեգնում է աշխարհում