‘Հարուցվել է քրգործ ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ’

1143

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այդ մասին Pastinfo.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է քվեարկել` օգտագործելով Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրը: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ա. Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նախորդ հոդվածը‘Ռեքվիեմ մարտի մեկի զոհերին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գորիսում, Կապանում և Մեղրիում ձյան շերտի հաստությունն անցնում է 40 սմ-ից’