‘Հարսանիք լինի Սերժ Սարգսյանը մասնակցի. Մամուլ’

6259

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքը: Նա ամուսնացել է «Վագոն» խանութների ցանցի տնօրենի աղջկա հետ: Էլիտար այդ հարսանիքն առանձնահատուկ է եղել նրանով, որ քաղաքական բոլոր դեմքերը ներկա են եղել, իսկ քավորը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):

Հյուրերի ցանկում են եղել՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ կառավարության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ԿԲ նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը և այլք:

…Սարգսյանը խնջույքից հեռացել է բավական ուշ:

Նախորդ հոդվածը‘Գաղթում էին Թուրքիա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական գործիչը արևածաղիկ վաճառող տատիկից տարբերվում է նրանով, որ…’