‘«Հարսնաքարի» գործով ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդգրկվեց օրակարգում’

931

Ազգային ժողովը 70 դեմ, 35 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով մերժեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Ռուբիկ Հակոբյանի՝ «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «2012 թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին:

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը պահանջում է օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզ. «Կուբանը» այս պահին Ռուսաստանի հինգ ուժեղագույն թիմերից մեկն է’