‘«Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստի ժամանակ պիկետ կկազմակերպվի’

1250

Սեպտեմբերի 13–ին «Հարսնաքար»–ի գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանի մոտ տեղի կունենա պիկետ։ Պիկետը կազմակերպել է «Վահե Ավետյան» հասարակական շարժումը։

Այն կմեկնարկի ժամը 14.30–ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ժամը 19.00-ի սահմաններում մահացել է:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Կալանավորվել է 6 մարդ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն Բամբակաշատ գյուղում. վիրավորներից մեկը դեռ հիվանդանոցում է’
Հաջորդ հոդվածը‘Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման’