‘«Հարսնաքարի» գործով դատական նիստը երկու անգամ ընդմիջվեց ‘

938

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով հերթական նիստի մեկնարկից մի փոքր անց նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Վերջինս իր ուշացումը բացատրեց նրանով, որ խցանման մեջ էր հայտնվել:

Ընդմիջումից հետո դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ամբաստանյալ Արման Բաղդասարյանից դիմում է ստացվել, որում նա հայտնում է իր պաշտպան Վաղարշակ Գևորգյանի իրավաբանական ծառայություններից հրաժարվելու մասին: Գևորգյանը ևս դիմում է գրել և հայտնել, որ համաձայնագիրը լուծարվել է, քանի որ դատարանի տրամադրած ժամկետն իր համար բավարար չէր գործի նյութերին ծանոթանալու համար:

Գործում որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան ներգրավված Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց 15 րոպե ընդմիջում հայտարարել, քանի որ ցանկանում է համեմատել իրեն տրամադրված գործի նյութերը դատարանի նյութերի հետ: Դատավորը բավարարեց միջնորդությունը և կրկին ընդմիջում հայտարարեց:

Նախորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Այսօր այլ իրականության մեջ ենք ապրում ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը. ուղիղ հեռարձակում’