‘«Հարսնաքարի» գործով դատավարությունը ձգձգվում է. Հերթական նիսը տեղի չունեցավ’

818

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներ Դավիթ Ադամյանի ու Արման Բաղդասարյանի պաշտպաններ Սերգեյ Մկրտչյանի ու Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Դատարանը նրանց բացակայությունը համարեց անհարգելի՝ պաշտպանները դիմումներ էին ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ այլ դատական նիստերով զբաղված լինելու պատճառով ներկա նիստին չեն կարող գալ, դիմումները, սակայն, դատարանի կողմից չէին ընդունվել, հայտնում է «Փաստինֆոն»:

Հաջորդ՝ դեկտեմբերի 12-ին նշանակված նիստը ևս այսօր հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խնդրանքով՝ նա դեկտեմբերի 12-ին պետք է մասնակցի Սյունիքի մարզի դատարանում նախապես նշանակված նիստին, որին չմասնակցել չի կարող:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանում քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Երթի մասնակիցների նամակը ԵԽ-ին. Համարժեք միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում’