‘«Հարսնաքարի» գործով դատավորը հեռացել է խորհրդակցության ‘

841

Հայտարարված ընդմիջումից հետո ամբաստանյալների պաշտպաններն իրենց դիրքորոշումը հայտնեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ: Բոլորը միակարծիք էին, որ հարկավոր է նշանակել կենսաբանական մասնիկաբանական փորձաքննություն: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ դա հնարավորություն կտա անհատականացնելու ամբաստանյալների մեղքը: Միաժամանակ, կարծիքներ հնչեցին, թե միջնորդություններում թույլ են տրվել դատական նորմերի խախտումներ, վարույթն իրականացնող մարմնի գործողություններին սուբյեկտիվ գնահատականներ են հնչեցվում և այլն:

Դատավորը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացված միջնորդությունները շատ կարևոր են, մասնավորապես՝ ի ցույց դնելու համար, որ վեց ամբաստնյալների աշխատանքային պայմանագրերը հետին թվով են կնքված:

«Դրանցում պարունակվող ստորագրությունները չեն համապատսխանւմ նախաքննության նյութերում պարունակվող հարցաքննություններում ամբստանյալների կոմից դրված ստրագրություններին, և այս ամենը ցույց է տալիս, որ ինչ-որ կեղծարարություն է տեղի ունեցել այս ընթացում, որի նպատակն է եղել թաքցնել, թե իրականում ում են ծառայում ամբաստանյալները»,- նշեց Եգորյանը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին պաշտոնապես խորհրդարանում վարչապետի պաշտոնում առաջադրել է Իվանիշվիլիի թեկնածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Տարհանվել է ԱՄՆ դեսպանատունը Ստոկհոլմում’