‘«Հարսնաքարի գործով» խոստում չկատարած ևս մե՞կը’

964

«Ես ինքս էլ զգացել եմ պատգամավորների անպատասխանատվությունը. դեռևս ամռանը պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրել էի, որ եթե «Հարսնաքարի» գործով նախագիծը մտնի ԱԺ, ինքը ստորագրություն կտա՞ արտահերթ նիստ հրավիրելու համար, նա պատասխանել էր՝ այո, սակայն այդպես էլ ստորագրությունը չտվեց»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Հարսնաքարի գործի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագծի քվերակության ժամանակ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «թռել է» քվերակությունից առաջ: Մինչդեռ, Փոստանջյանի հավաստիացմամբ, նա նախօրոք խոստացել էր «կողմ» քվեարկել:

Խոսելով օրինագծին բացասական եզրակացություն տալու մասին՝ Զառա Հովհաննիսյանը շեշտեց, որ ԱԺ-ն ի սկզբանե այդպիսի հակվածություն ուներ:

«Երբ ամռանը մեր նախաձեռնությունը անընդհատ պահանջում էր արտահերթ նիստ, որպեսզի օր առաջ լուծվեր Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը, ԱԺ-ն, բնականաբար, չկարողացավ ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը՝ արտահերթ նիստ հրավիրելու համար»,-եզրափակեց նա:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է’
Հաջորդ հոդվածը‘«Դերբի դելլա կապիտալե», «Չելսի» — «Լիվերպուլ» և ևս 4 ուշադրության արժանի հանդիպումներ ‘