‘Հարսնաքարի գործով մեղադրյալներից մեկը պնդում է, թե Վահե Ավետյանը մահացել է իր հարվածներից ‘

903

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Ինչպես դատարանից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, այսօր դատական նիստից առաջ խոսքի իրավունք է խնդրել մեղադրյալներից մեկը՝ Նորայր Հայրապետյանը, ով միջնորդել է կրկին հարցաքննել իրեն եւ հայտարարել է, թե անձամբ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, եւ որ վերջինս հենց իր հարվածներից է մահացել: Դատարանը բավարարել է Հայրապետյանի՝ իրեն կրկին հարցաքննելու միջնորդությունը, եւ Հայրապետյանի այս հայտարարությունից հետո հայտարարվել է ընդմիջում: Քիչ առաջ դատական նիստը վերսկսվել է:  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Կուրտուային’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 842.3 հազ.դոլար’