‘«Հարսնաքարի» գործով տուժող կողմը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել ‘

1078

«Հարսնաքարի» գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը Վճռաբեկ դատարանում բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի կողմից քաղաքացիական հայցի առանց քննության թողնելը, վերջինիս  կողմից թույլատրված բացթողումները, դատական ակտի չպատճառաբանված լինելը, ինչպես նաեւ ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների առանց քննության թողնելը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց փաստանան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ փաստանաը դատարանին էր ներկայացրել քաղաքացիական հայց՝ պահանջելով Վահե Ավետյանին կյանքից զրկելու հետեւանքով նրա խնամքին գտնվող անձանց կերակրողին կորցնելու փոխհատուցում, որը ներկայացնում է հայցի նյութական մասը: Ինչ վերաբերում է բարոյական փոխհատուցմանը՝ հիմք է ընդունվել վերջերս Եվրոպական դատարանի կայացրած որոշումը, ըստ որի սահմանվում է փոխհատուցման նվազագույն շեմ՝ մինչեւ 120.000 եվրո:

Գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Գարիկ Մարգարյանը բոլորը միասին դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազար-ական դրամ տուգանքի: Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է անձրևային օր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Պատերազմ. հնարավորություններ և իրականություն’