‘«Հարսնաքարի» գործով փաստաբաններից մեկի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ’

955

Հատուկ քննչական ծառայության պետի 2013թ. մարտի 6-ի հաղորդման հիման վրա 2013թ. մարտի 7-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1.1, 6.1.2 և 6.1.3 կետերի պահանջների խախտման հատկանիշներով հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնից հայտնում են, որ ՀՔԾ-ն դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։

Ըստ ՀՔԾ-ի՝ ընտրախախտման գործով վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը, խախտելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1 կետի պահանջները, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Փաստաբանության մասին‰ ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողություններ, օրենքով արգելված միջոցներով փորձել է ազդել վարույթն իրականացնող մարմնի վրա և վերջինիս գործողություններին է անդրադարձել օրենքով չսահմանված եղանակով։ Նշենք նաև, որ Տիգրան Եգորյանը «Հարսնաքարի» գործով տուժողի իրավահաջորդի փաստաբաններից մեկն է:

Նախորդ հոդվածը‘Հարավային Դաքոթայում ուսուցիչներին թույլատրվել է զինվել’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’