‘«Հարսնաքարում» հարսանիք է, դրսում՝ բողոքի ակցիա’

1193

Երեւանի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այսօր տեղի է ունենում երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հարսանյաց հանդեսը: 

ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ «Հարսնաքարի» դրսում բողոքի ակցիա է: Մարդկանց զայրացրել է այն հանգամանքը, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցից հաշված օրեր անց հարսանեկան տոնախմբություն  է կազմակերպվում ռեստորանային համալիրում: 

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը այսօր նախապես էր տեղեկացրել, որ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել «Հարսնաքարի» դիմաց: Տարածել էին հայտարարություն, որում ասված էր. «Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարո մտադրության նկատմամբ: Արտահայտե՛նք մեր բողոքը՝ մերժելով բարբարոս բարքերը»:

Այս պահին ոստիկանները արգելում են մարդկանց ակցիա իրականացնել: Տեղի է ունենում քաշքշուկ իրավապահների եւ քաղաքացիների միջեւ: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. Երկրի զարգացման ծրագիրը չպետք է բացառի որևէ կուսակցության’
Հաջորդ հոդվածը‘Չապմանն ազգանունը փոխում է Սնոուդենի’