‘Հարտ. «Չեմպիոնության հարցը բաց է, քանի որ մենք ինքներս վատ ենք խաղացել» ‘

1182

«Մանչեսթեր Սիթիի» դարապասապահ Ջո Հարտը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում ուշագրավ պայքար է ծավալվել:

-Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգան ուշագրավ է ստացվել: Չեմպիոնության հարցը բաց է, քանի որ մենք ինքներս վատ ենք խաղացել: Ինչ վերաբերվում է «Չելսիի» անհաջող ելույթներին՝ թիմը պետք է դժոխքի միջով անցնի, եթե ցանկանում է տիտղոս նվաճել,-Հարտի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 35 միավորով գլխավորում է «Լեսթերը», «Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր, իսկ գործող չեմպիոն «Չելսին» 16-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով15 միավոր:

Նախորդ հոդվածը‘Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Transfermarkt»-ի և «Kicker»-ի խորհրդանշական հավաքականներում’