‘Հարցեր, որ պետք է հնչեին Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսի ժամանակ ‘

1257

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը ինքնաասուլիսի էր հրավիրել մի խումբ  «ընտրյալ» լրագրողների: Սա արդեն իսկ ենթադրում է, որ հարցերը եղել են մեղմ ու շոյիչ, դե,  իսկ պատասխանների որակի մասին, կարծում ենք, չարժե էլ անգամ խոսել:

Այնուհանդերձ, կան մի խումբ հարցեր՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որոնք եթե նույնիսկ չեն հետաքրքրում ընտրյալ լրագրողներին, այնուհանդերձ, դրանք հասարակության ուշադրության կենտրոնում են.

  1. Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք Եվրամիության հետ բանակցությունների անփառունակ ավարտի համար:
  2. Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք Հայաստանի տնտեսության կազմաքանդման համար:
  3. Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք վերջին 5 տարվա աննախադեպ  արտագաղթի համար:
  4. Ինչո՞ւ ազատեցիք Լիսկայի մարդասպան որդուն և թիկնապահին:
  5. Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ վատացման համար, որի արդյունքում ադրբեջանական բանակը ստացավ զանգվածային ոչնչացման զենք:
  6. Չե՞ք կարծում, որ միայն օր առաջ ձեր հրաժարականը ի վիճակի կլինի փրկել հայկական պետությունը կործանումից:

Նախորդ հոդվածը‘Պարաշյուտիստը դարձել է 12-րդ խաղացող (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի հիմնադրույթները ‘