Հարցում․ Բայդենի գործունեությունը պաշտպանում է ամերիկացիների 45 %-ը

361

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ  նախագահի պաշտոնում Ջո Բայդենի գործունեությունը պաշտպանելու վարկանիշը բարձրացել է մինչև 45 % , տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով հացման արդյունքներին։

AP-NORC հարցման տվյալներով՝ հարցվածների 45 %-ը հավանություն է տվել Բայդենի գործունեությանը նախագահի պաշտոնում, և դա 9 կետով ավելի է հուլիսի հարցման արդյունքից։ Այն ժամանակ Բայդենի վարկանիշը կազմում էր 36 % և ամենացածրն էր ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա գտնվելու ողջ ընթացքում։

Սեպտեմբերին Բայդենին իրենց աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցությանը սատարող հարցվածների 78 տոկոսը, և Հանրապետական կուսակցության կողմնակիցների 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ՝ հարցվածների 27 %-ի կարծիքով՝ ԱՄՆ-ը ճիշտ ուղով է ընթանում։ Հուլիսին այդ կարծիքի էր հարցվածների ընդամենը 17 %-ը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԻրանը հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպություն ընդունվելու մասին
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Սլովանին»՝ 2:0 (տեսանյութ)