‘Հարցում. Ինչո՞ւ է Միքայել Մինասյանը դեսպան նշանակվել’

1563

iLur.am-ը Facebook-ի իր էջում առաջարկել էր ընթերցողներին պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Միքայել Մինասյանին նշանակում Վատիկանում ՀՀ դեսպան: Ամենամեծ թվով ձայներ հավաքել է հետևյալ տարբերակը՝ «Որպեսզի Մինասյանը կեղծի Հռոմի պապի ընտրությունները»: Ձայների թվով երկրորդը  «Որպեսզի կրքերը հանդարտվեն, և նա Մինասյանին ներկայացնի որպես ժառանգորդ» տարբերակն է: «Որ խիյարը Հայաստանում էլ թարս չբուսնի», «Վատիկանի դեսպանի պաշտոնը գրազով կրվել են», «Որպեսզի զարգանան Հայաստանի եւ Վատիկանի միջև հարաբերությունները», «Ուղարկել է պատվավոր աքսորի» տարբերակները ստացել են շատ քիչ թվով ձայներ: «Որպես պատիժ՝ ընտրությունների հետ կապված», «Փեսան աներոջ թիկունքում խաղեր է տվել» տարբերակները մեկական ձայն են հավաքել:

1. Որպեսզի Մինասյանը կեղծի Հռոմի պապի ընտրությունները — 46.1%

2. Որպեսզի կրքերը հանդարտվեն, և նա Մինասյանին ներկայացնի որպես ժառանգորդ – 38.4%

3. Որ խիյարը Հայաստանում էլ թարս չբուսնի — 3.0%

4. «Վատիկանի դեսպանի պաշտոնը գրազով կրվել են — 3.0%

5. Որպեսզի զարգանան Հայաստանի և Վատիկանի միջեւ հարաբերությունները — 3.0%

6. Ուղարկել է պատվավոր աքսորի — 3.0%

7. Որպես պատիժ՝ ընտրությունների հետ կապված -1.53%

8. Փեսան աներոջ թիկունքում խաղեր է տվել-1.53%

Նախորդ հոդվածը‘Այս տարվա երկու ամիսներին Վրաստան է այցելել 101,3 հազար հայաստանցի’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է’