‘Հարցում. ռուսաստանցիների երկու երրորդն ուզում է, որ Պուտինը վերընտրվի’

875

Ռուսաստանցիների երկու երրորդի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում է իրենց շահերին, և նրանք ցանկանում են, որ Պուտինը մնա նախագահ նաև 2018 թ. հետո: Այս մասին են վկայում «Հասարակական կարծիքի հիմնադրամ» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիների կարծիքով՝ Պուտինի նախագահության երրորդ ժամկետի հիմնական դրական արդյունքներն են պաշտպանունակության մեծացումը և հաջողություններն արտաքին քաղաքականության հարցերում:

«Այսօր ռուսաստանցիների 66 %-ն ուզում է, որ Պուտինը նախագահի նաև 2018 թ. հետո, դեմ է 14 %-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահի որոշումներից և արարքներից հարցվածներին ամենաշատը  դուր են եկել Ղրիմի և Սևաստոպոլի միացումը Ռուսաստանին, Սոչիի Օլիմպիադան և Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականությունը:

Հարցումն անցկացվել է ՌԴ 18 և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում, այս տարվա հունիսի 15-ին, ՌԴ 43 սուբյեկտներում: Հարցմանը մասնակցել է 1500 հոգի: Վիճակագրական սխալը 3,6 %-ից բարձր չէ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԽ. Յագլանդը վերընտրվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Մոնդրագոն. Իմ ռեկորդը պատկանում է ողջ Կոլումբիային’