‘Հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյին կարող են ստիպողաբար կերակրել ‘

902

Ուկրաինայի՝ հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած զեղծարարությունների առիթով հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյին կարող են կերակրել հարկադրաբար, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվականը՝ հղում կատարելով Ուկրաինայի ազատազրկման վայրերի համակարգման պետական ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Լապինսկու խոսքերին:

Հիշեցնենք, որ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել ընտրությունների հաջորդ օրը: Նախկին վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ  յուրաքանչյուր շարքային քաղաքացի կարող էր իր աչքով տեսնել քվեարկության օրն իրականացվող բազմաթիվ խախտումները:

«Գերագույն ռադայի վերջին ընտրությունները անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաանազնիվն էին»,- ասվում է Տիմոշենկոյի ուղերձում, որն ընթերցել է նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց, իսկ դարպասապահը սենդվիչի հարված ստացավ’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարացի ակտիվիստները հետապնդում են օրինազանց ոստիկաններին’