Հաքիմիին մեղադրանք է առաջադրվել

297

Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը մեղադրական է առաջադրել ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա երիտասարդն արդեն ցուցմունք է տվել, և դատարանը նրան մեղադրանք է առաջադրել և ենթարկել դատական ​​հսկողության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի երիտասարդ աղջիկ Հաքիմիին մեղադրել էր բռնաբարության մեջ, որը նա իբրև թե կատարել էր այս տարվա փետրվարի վերջին։ Ֆուտբոլիստի փաստաբանը հայտարարություն էր տարածել՝ այս տեղեկությունը կեղծ որակելով։ ՊՍԺ-ն ևս աջակցել էր իր պաշտպանին: Հայտնի է դարձել նաև, որ Հաքիմիի կինը ամուսնալուծության գործընթաց է սկսել ֆուտբոլիստի հետ։

Այս մրցաշրջանում Հաքիմին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի 8 շախմատիստ մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածը«Կադիսը» պահանջել է դադարեցնել Իսպանիայի առաջնությունը` մրցավարության պատճառով