‘ՀԲՃ-ն առաջարկում է չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը’

907

Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ և այնտեղ վերարտադրել, առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները։

Նույնը կարելի է անել նաև Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաև կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։ Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին և օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։

Հ․Գ․ Ամեն դեպքում կուզենայինք լսել նաև այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը փակ է լինելու’