‘ՀԲ Հայաստանին նախատեսում է սոցիալական, իսկ Ադրբեջանին` ներդրումային աջակցություն’

1039

Համաշխարհային բանկի խումբը 2014 ֆինանսական տարում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին տրամադրել է 11.9 մլրդ ԱՄՆ դոլար, ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:

Միջոցներն ուղղվել են աղքատության նվազեցմանը և համընդհանուր բարեկեցության բարձրացմանը` տարածաշրջանի երկրների բնակչության ամենակարիքավոր խավերի եկամուտների բարձրացման հաշվին:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի և Խորվաթիայի` սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովման համակարգերի արդյունավետության և բյուջետային ընդունելության բարձրացմանն ուղղված ջանքերին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բանկի գործողության շնորհիվ ներդրումներ են կատարվել Ադրբեջանի և Ուկրաինայի ենթակառուցվածքներին: 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման՝ առանց բավարար ապացույցների’
Հաջորդ հոդվածը‘Ռիչարդ Պենյա. «Այն երջանիկներից եմ, ովքեր կարողանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից»’