‘ՀԲ. Հայաստանի տնտեսական աճի տեմպերն առաջիկա 3 տարիներին ամենացածրը կլինեն Հարավային Կովկասում’

1108

Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կկազմեն 3,3%: Այս մասին է նշվում ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ. Եվրոպա և Կենտրոնական Ասիա» նոր տեղակագրում:

Ընդ որում, ինչպես նշված է տեղեկագրում, 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կկազմեն 3.7%, 2017-ին` 4.1%: Հարկ է նշել, որ ՀՀ «2015 թվականի Պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն, ընթացիկ ֆինանսական տարում Հայաստանի ՀՆԱ իրական աճը նախատեսված է 4.1%:

Հայաստանի տնտեսական աճի տեմպերն առաջիկա 3 տարիներին ամենացածրը կլինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում: Օրինակ, Վրաստանում ՀՆԱ աճը 2015 և 2016 թվականերին կանխատեսվում է 5.0%, իսկ 2017-ին` 5.5%: Ադրբեջանում այն կանխատեսվում է համապատասխանաբար` 4.4%, 4.1% և 3.8%:

Ըստ ՀԲ կանխատեսումների, 2014 թվականին տեղի ունեցած տնտեսական աճի տեմպերի դանդաղումից հետո, 2015-2017 թվականներին տարածաշրջանում կդիտվի տնտեսական հանդարտ աճ, որը միջին հաշվով կկազմի մոտ 3.5%: Այսպես, էներգակիրներ արտահանող ԱՊՀ երկրներում 2015 թվականին տնտեսական աճի տեմպերի դանդաղման պատճառ կարող է հանդիսանալ նրանց տնտեսական գործընկերների տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, կախված նավթի և մյուս հումքային ապրանքների գների անկման հետ, բայց 2016-2017 թվականներին տեղի կունենա տնտեսական աճի վերականգնում: Կանխատեսումներում ռիսկերի հարաբերակցությունը շարունակում է մնալ նվազման կողմը: Կանխատեսումներում հիմնական ռիսկերը կապված են Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքական լարվածության էսկալացիայի, ինչպես նաև եվրոյի գոտում պահպանվող ստագնացիայի, կամ էլ համաշխարհային ֆինանսական պայմանների հանկարծակի խստացման հետ: Հումքային ապրանքների գների կտրուկ անկման  արդյունքում նվազում են Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալները, ինչը հանդիսանում է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի հիմնական աղբյուրները, հետևաբար, լուրջ ռիսկեր են հանդիսանում ԱՊՀ երկրների համար, նշված է կանխատեսումներում: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը նույնպես հայտարարություն է տարածել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանում ուսուցիչներին թույլ են տվել դասի գնալ զինված’