‘ՀԲ վարկով ասֆալտապատված ճանապարհին ասֆալտ չկա, բայց ՀԲ-ն շարունակում է դրամաշնորհների հատկացումը. Առավոտ’

994

Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացված «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, 2012թ. ասֆալտապատվել է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ-Նորաշենի խաչմերուկ 3400 մ երկարությամբ ավտոճանապարհը: Aravot.am-ը գրում է, որ ասֆալտապատումից հետո դրա ծածկը շարքից դուրս է եկել: Այժմ այդ ճանապարհին ասֆալտ չկա, այնտեղ փոսեր կան: Աշխատանքներն իրականացրել է «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ-ն:

Չնայած ՀԲ վարկային միջոցների մսխմանը, կազմակերպությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյո՞ք էլեկտրաէներգիայի արտադրության համար և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-ի նոր մարզիչը առաջատարներին հետ կզրուցի հավասարը հավասարի պես ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’