‘ՀԴԲ-ն գաղտնազերծել է Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալլիլուևայի դոսիեն (տեսանյութ)’

1027

Երկուշաբթի ՀԴԲ-ն (FBI) գաղտնազերծել է Սվետլանա Ալլիլուևայի 223 էջանոց դոսիեն: Դոսիեում կան փաստատթղթեր, որոնք վկայում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Իոսիֆ Ստալինի դստերն այն բանից հետո, երբ նա 1967 թ. հեռացել էր ԽՍՀՄ-ից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում, հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Վիսքոնսին նահանգում Ալլիլուևայի զոհվելուց մեկ տարի անց գաղտնազերծված փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները նաև հետևել են, թե խորհրդային ղեկավարի՝ հետագայում Լանա Փիթերս անվամբ հայտնի դստեր ժամանումն ինչպես կարող է ազդել երկրի միջազգային հարաբերությունների վրա «սառը պատերազմի» պայմաններում: AP գործակալության տվյալներով՝ գաղտնազերծված փաստաթղթերը ՀԴԲ-ն լրջագույն ստուգման է ենթարկել, քանի որ դրանք այնպիսի տեղեկատվություն են  պարունակում, որը կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա, նաև՝ այնպիսի տեղեկատվություն, որի հրապարակումը կարող է դիտվել որպես «միջամտություն անձնական կյանքին»:

1967 թ. Սվետլանա Ալլիլուևան մեկնել էր Հնդկաստան՝ մասնակցելու Բրաջեշ Սինգխի  թաղմանը, որին մի քանի հարցազրույցներում կոչել էր իր ամուսինը, և ապա  հրաժարվել էր վերադառնալ ԽՍՀՄ: Արևմուտքում «Քսան նամակ բարեկամիս» գրքի հրապարակումը, որում Ալլիլուևան պատմում էր հոր և կրեմլյան կյանքի մասին, մեծ աղմուկ էր  բարձրացրել  ողջ աշխարհում:

Նախորդ հոդվածը‘Քուվեյթը մարդասիրական օգնություն կցուցաբերի սիրիահայերին ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի ասուլիսը (տեսանյութ)’