‘ՀԴԲ-ն գաղտնի տեղեկատվություններ է հայտնաբերել ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի սիրուհու համակարգչում’

992

ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն գաղտնի տեղեկատվություններ է հայտնաբերել ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի սիրուհու՝ Պոլա Բրոդուելի համակարգչում, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Դևիդ Պետրեուսի և լրագրող Պոլա Բրոդուելի հարաբերությունները ՀԴԲ ուշադրության կենտրոնում են հայտնվել այն բանից հետո, երբ Պետրեուսի ընտանիքի ընկերներից մեկը դատարան է դիմել՝ մեղադրելով ռազմական հետախուզության նախկին գործակալ Պոլա Բրոդուելին իրեն սպառնալից նամակներ ուղարկելու մեջ: Դատական գործի հետաքննության արդյունքում Պոլա Բրոդուելը զրկվել է գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվությունից:

Անդրադառնալով Դևիդ Պետրեուսի անվան շուրջ բորբոքված սկանդալի նոր բացահայտումներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե տեղեկություն չունի այն մասին, որ ԿՀՎ նախկին ղեկավարի արտամուսնական կապը հանգեցրել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի: Օբաման ընդգծել է նաև, որ Պետրեուսը հավատարիմ ծառայել է հայրենիքին, և ինքը, որպես նախագահ, ոչնչում չի  կարող կշտամբել նրան:

Նախորդ հոդվածը‘«Գեներալի աղջիկը»՝ Աղբ եթերից ‘
Հաջորդ հոդվածը‘Չենիգ Թաթումը աշխարհի ամենասեքսուալ տղամարդն է` ըստ People-ի’